Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Կենդանասերների էժանագին բլեֆը

Կենդանասերների էժանագին բլեֆը
18.12.2013 | 13:42

Սոցիալական ցանցերում կենդանասերները տարածում են նկարներ, որտեղ մանր կտրատած ուտելիքի մեջ խրված մեխեր են։ Նրանք դա վերագրում են թափառող կենդանիների դեմ պայքարով զբաղվող «Յունիգրաֆ իքս» ընկերությանը, որն իբրև թե քաղաքով մեկ տարածում է մեխապատ այդ սնունդը։

Թափառող կենդանիների դեմ պայքարի նոր մեթո՞դ է ի հայտ եկել. այս հարցով դիմեցինք «Յունիգրաֆ իքս» ՍՊԸ լրատվության պատասխանատու Լիլիթ Գրիգորյանին, ով irates.am-ի հետ զրույցում նշեց, որ դա, այսպես կոչված, կենդանասերների հերթական էժանագին բլեֆն է։ «Այդ նկարը հայկական իրականության հետ բացարձակապես կապ չունի։ «Կենդանասերների»՝ համացանցից նկարներ ներբեռնելու և մեզ վերագրելու պրակտիկային մենք արդեն սովոր ենք։ Եվ դա ինտերնետից քաշած հերթական նկարն է։ Սա էլ հղումը։ Ի դեպ, տարածած այդ լուրը ոչ մի տրամաբանության չի ենթարկվում։ Պատկերացնու՞մ եք, այդքան կեր մենք մանր կտրատենք, հատ-հատ մեջը մեխեր մտցնենք ու շաղ տանք քաղաքում։ Հսկայական ռեսուրսներ ու անսահմանափակ ժամանակ է դրա համար հարկավոր։ Եթե անգամ նման բան արվի, ապա քաղաքով մեկ պետք է դրանք կերած ու սատկած թափառող կենդանիներ լինեն։ Ես հասկանում եմ «կենդանասերների» մղումները, հավանաբար գրանտները պակասել են, և նորանոր առիթներ են փնտրում դրանց համար»,- նշեց Լիլիթ Գրիգորյանը։

Դիտվել է՝ 2307

Մեկնաբանություններ